«Ես սնահավատ չեմ, բայց այդ ծրագրին «աչքով տվողներ» կարող են լինել: Ամեն ինչ անելու ենք, որ խոչընդոտներ չլինեն, ներդրողը պատրաստակամ է: Ծրագիրը հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց դա էկոայգի է լինելու՝ ալիքային լողավազանով, հեծանվահրապարակով, մանկական խաղահրապարակով, արագ սննդի կետերով, ռեստորաններով: Մաքսայինի հետ խնդիրները լուծվել են»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մի ներդրող ցանկացավ նշյալ բիզնեսը մեկնարկել, իսկ մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: «Փորձում եք այնպես մեկնաբանել, թե թռչնի ձուն այլ կենդանու ձվից չենք տարանջատում»,-լրագրողներին մեղադրեց Գարիկ Սարգսյանը, ապա նշեց,-«հարցը հետեւյալն է՝ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա: Ներմուծվում է թռչնի ձվի անվան տակ, բայց իրականում դա կոկորդիլոսի ձու է: Սա է եղել պատմությունը, որը դարձրել էին…»:
Լրագրողները մարզպետին հիշեցրին կոկորդիլոսի՝ թռչուն լինել-չլինելու շուրջ իր ուշագրավ գրառումները, ինչին ի պատասխան Գարիկ Սարգսյանը ծիծաղելով ասաց. «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել»: Փոխադարձ ծիծաղի ուղեկցությամբ մարզպետը շարունակեց բացատրել, որ կենդանիների մասնագետ է դարձել. «Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»:
https://www.facebook.com/aravot.am/videos/338371613510667/?v=338371613510667
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ