2019 թ․ հունիսի 8-ից 11-ը Քեմբրիջի համալսարանում մեկնարկել է « Չինաստանի գլոբալ նշանակությունը արդի ժամանակաշրջանում» գիտաժողովը: Քեմբրիջի համալսարանի կողմից ընտրված միջազգայնագետներ, դիվանագետներ, չինագետներ, թվային ֆինանսիստներ՝ աշխարհի լավագույն համալսարաններից ժամանել էին ներկայացնելու իրենց գիտական ուսումնասիրությունները: Այս բարձր մակարդակի գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր նաև Հայաստանի «Չինաստան-Եվրասիա քաղաքական ռազմավարությունների խորհուրդ» հիմնադրամի կիբեռանվտանգության ռազմավարությունների փորձագետ, ք․գ․թ․ Անահիտ Պարզյանը:
Անահիտ Պարզյանն իր գիտական թեզը պաշտպանել է Չինաստանի հեղինակավոր Նանծինի համալսարանում, ստանալով Միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի աստիճան։ Նմանատիպ հեղինակավոր գիտաժաողովին մասնակցությունը հայ միջազգայնագիտական մտքին մեծ ճանաչում է բերում։ «Տեխնոլոգիաներ և իշխանություն» պանելի շրջանակներում Անահիտը ներկայացրել է իր հետազոտությունը՝ «Չինաստանի կիբեռանվտագության ռազմավարության առանձնահատկությունները Սի Ծինփինի ղեկավարության ժամանակահատվածում» թեմայով։ Ելույթին հաջորդել է լուրջ քննարկում, քանի որ ք.գ.թ. Անահիտ Պարզյանը գիտական այս շրջանակում քննարկման է հանել նոր ուժի տեսակի ստեղծման թեզը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Անահիտ Պարզյանը 2017թ Չինաստանից վերադարձել է հայրենիք եւ նույն թվականի դեկտեմբերից հաղթելով ԵՄ ֆինանսավորվող YES Armenia ծրագրի համար հայտարարված մրցույթում ընտրվել է որպես կիբեռանվատգթության եւ թվային ռազմավարության իրականացման փորձագետ։ 2017 թ. ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից պարգեւատրվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով։
«ՉԻՆԱՍՏԱՆ-ԵՎՐԱՍԻԱ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԻԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ