Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպես շարունակվել չի կարող, դա անընդունելի է». Ջրային կոմիտեի նախագահը նախկիններին մեղադրում է՝ օդից, առաստաղից ջրաքանակ են հաշվել

Հունիս 12,2019 13:56

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին այսօր 2018-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց ոռոգման ջրի խնդիրներից, գյուղերում այս պահին այդ խնդիրը սուր է: Մելքոնյանը պատասխանեց, որ իրենց եւ միջազգային կազմակերպությունների փորձագետները ուսումնասիրում են եւ պետք է կտրուկ լուծում տան, թե ինչ անեն ջրօգտագործող ընկերությունների հետ, ինչ պետք է լինի իրենց կարգավիճակը. «Փաստ է՝ չի ստացվում: Անընդհատ սուբսիդավորում ենք, իրենք անընդհատ ինչ-որ ծախսեր են անում, գումարները ծախսում են՝ սպասարկման որակը չի բավարարում ոչ մեկին…Ամենացածր սպասարկման որակն է ստացվում: Պետք է ունենանք ինչ-որ ռացիոնալ լուծում այս հարցի: Այսպես շարունակվել չի կարող, դա անընդունելի է»:

Մելքոնյանն ասաց, որ այս պահին ոռոգման սեզոն է, այն ձախողել չեն կարող, դրա համար կտրուկ քայլեր չեն անում. «Միակ քայլը վերահսկելն է շատ խիստ՝ թե՛ ջրաքանակների, թե՛ գանձումների հետ կապված, թե՛ շահագործման, վերանորոգման առումով, որ ավելորդ գումարների վատնում չլինի»:

Վարդան Մելքոնյանը նախկիններին մեղադրեց. «Դա գալիս է նախկիններից: Այդ ջրաքանակները, որ հաշվում են, շատ դեպքերում գալիս է օդից, առաստաղից: Չի հիմնավորվում դա: Մենք շաբաթը մեկ այդ ընկերությունների տնօրեններին հրավիրում ենք մեզ մոտ ու անընդհատ այդ հարցը հնչում է՝ ինչի՞ հիման վրա դուք որոշեցիք, որ հենց այսքան ջուր է ձեզ անհրաժեշտ»:

Վարդան Մելքոնյանն ասաց, որ երկու քրգործի հետ կապված դիմում է ներկայացրել դատախազություն:

Հիշեցնենք նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր. «Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք ով ինչքան է գողացել եւ հետո չգաք՝ ասեք ջրօգտագործող միություններին լցնում եք բանտերը: Էս ի՞նչ սովորություն է՝ նստած իրենց տեղը գողանան, ուտեն, թալանեն, վերջում ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարություն, դե վճարի: Ինչի՞ պիտի վճարի կառավարությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930