«Իրավապահներին կոչ եմ անում լսել պարոն Ծառուկյանի ասածը: Եթե նա գիտի նման բան, թող դիմի իրավապահներին: Իսկ եթե պարզապես հայտարարում է, ուրեմն զրպարտում է մեզ, մեր թիմը, մեր թեկնածուին: Խնդրում եմ նրան դադարեցնել նման հայտարարությունները, քանի դեռ ոստիկանությունը չի արձագանքել»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Կոտայքի մարզպետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հրկիզել են Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի գույքը: Քաղաքապետի ընտրություններում հաղթած թեկնածուին սատարող ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել է, թե դա «սարքած է»:
Նկատառմանն ի պատասխան, որ ԲՀԿ-ն միջադեպի սլաքներն ուղղում է պարտված թեկնածու Գրիգոր Գուլյանի եւ ՔՊ-ի կողմը, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Չգիտեմ, թե ԲՀԿ-ի պատգամավորներն այդ հարցում ինչ են ակնարկում, բայց մենք բացառապես բարոյականության դաշտում ենք: Թող գործակցեն իրավապահների հետ, այլապես իրենց հայտարարությունները մերկապարանոց զրպարտություններ են: Եթե դրանք չդադարեն, ավելի խիստ կհակադարձեմ»:
Այլ մանրամասները տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/373475916608374/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ