Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի ողջ թիկնազորն ընտրատեղամասերում էր, բակերում խորովածաքաբաբային փարթիներ էին անում». Ռ. Պետրոսյան

Հունիս 12,2019 13:17

«Գլոբալ առումով դա ՀՀ-ի հաղթանակն էր, որովհետեւ իրեն ընդդիմություն հռչակած խմբակցության ուժն իր հովանավորյալ թեկնածուով հաղթեց, ինչը բնորոշ չէր նախահեղափոխական ՀՀ-ին»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, այլ ԲՀԿ-ի աջակցությունը վայելող թեկնածուն, ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նրա գնահատմամբ՝ նշվածը նաեւ ՔՊ-ի լոկալ պարտությունն էր՝ պայմանավորված բացառապես քաղաքացու քվեով. «Սակայն այդ պարտության մեջ ակնհայտ էր նաեւ արժանապատիվ քաղաքացու պարտությունը: Եթե ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավը կազմակերպել է բացառապես նոր քաղաքական մշակույթի դաշտում, ապա հաղթող թեկնածուն եւ իր հովանավորյալ ԲՀԿ-ն հաղթանակի հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել կիրառելու հին գործիքակազմեր, քրեաօլիգարխիկ գործիքակազմի կիրառումներ են թույլ տվել, որոնցից մեկով իրավապահները հիմա զբաղվում են: Քաղաքապետի թեկնածուն եւ իր շտաբը կառավարվում էին «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի եւ Ծառուկյանի անմիջական մերձավոր շրջապատի կողմից: Ծառուկյանի ողջ թիկնազորն ընտրատեղամասերում էր եւ դրանց շրջակայքում»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Վահագն Գեւորգյանը: «Քարոզարշավի բակային հանդիպումներում խորովածաքաբաբային փարթիներ են արել, դա քաղաքացուն վայել քարոզարշա՞վ է: Դա հարիր չէ քաղաքական նոր մշակույթին»,-հարցադրում արեց Ռոմանոս Պետրոսյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/373475916608374/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Եթե Ծառուկյանը ունի թիկնազոր,որ օրենքով չի թույլատրվում , բա իշխանությունը ինչ է անում: Քնած է: Արդնացեք

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930