Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն չի սպասել իր իսկ կողմից սահմանված ժամկետին, որ բուհն առարկի այդ ուսումնասիրությունների արդյունքները և անմիջապես դատախազություն է ուղարկել իր կողմից կազմած տեղեկանքը. «Փաստ»

Հունիս 12,2019 13:03

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Թեպետ ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունը բավականին սեղմ էր, սակայն ակնհայտ էր, որ այդ կառույցը 6 ամիս տևած ուսումնասիրությունից հետո փորձել է մի հարվածով առնվազն «չորս նապաստակ խփել»: Նախ՝ կառույցն ինքն իրենով սկանդալների մեջ է հայտնվել. սկզբից Դավիթ Սանասարյանի պատմությունը, այնուհետև ՊՎԾ պետի ժ/պ-ի «Գերմանիայից քեռու փոխանցած փողերի» հայտնի պատմությունը:

Ուստի սա առիթ է, որ կառույցն իր վրայից մաքրեր այդ սկանդալային ողջ պատմությունները և ցույց տար, որ ինքը պետական լուրջ հիմնարկություն է:

Երկրորդը՝ ինչպես ստուգումներին մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում, փորձել են, ակնհայտ հատուկ հրահանգով, թեմաներ «բզբզալ» Արմեն Աշոտյանի վրա, ով 10 տարի եղել է բուհի կառավարման խորհրդի նախագահը, փորձել ինչինչ «կեղտեր գտնել» Աշոտյանի վրա, որպեսզի չեզոքացնեն քաղաքական քննադատության հիմնական աղբյուրներից մեկին:

Երրորդ «նապաստակը» կապված է Իշխան Սաղաթել յանի անվան հետ, ով ՀՅԴ ԳՄ հայաստանյան ներկայացուցիչն է. Դաշնակցության վերջին ակտիվացումները նույնպես դրա մասին են վկայում: Փաստացի ստացվում է այնպես, որ Դաշնակցությունը դարձյալ թիրախ է դառնում, այս անգամ՝ ի դեմս Սաղաթել յանի:

Չորրորդ «նապաստակը» ռեկտոր Արմեն Մուրադյանի շուրջ ծավալվող գործընթացներն են: Մուրադյանը բոլոր ջանքերն օգտագործում է պահելու իր պաշտոնը, սակայն, որքան էլ ոլորտին քաջատեղյակ անձանց զգալի մասը պնդում է, որ Մուրադյանը լավ ռեկտոր է, այդուհանդերձ, բժշկական աշխարհում կան նրա «տակը փորողներ»: Գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ նրան դիտում են որպես հին համակարգի ներկայացուցիչ:

Տարակուսելի է այն հանգամանքը, որ ՊՎԾ-ն չի սպասել իր իսկ կողմից սահմանված ժամկետին, որ բուհն առարկի այդ ուսումնասիրությունների արդյունքները և անմիջապես դատախազություն է ուղարկել իր կողմից կազմած տեղեկանքը, այսինքն՝ բուհի կարծիքը հաշվի չի առնվել:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930