Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց. Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը

Հունիս 12,2019 12:47

Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակել են դեպի դատարան մուտքի ճանապարհը: Այդ պատճառով քաշքշոց տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչների՝ մի խումբ քաղաքացիների միջեւ:

Ոստիկանները փորձում են հանդարտեցնել դատարանի մոտ լարված իրավիճակը: Նրանք հորդորում են բացել ճանապարհը, բայց Քոչարյանի կողմնակիցները չեն ցանկանում դա անել:

Ոստիկանները, երբ հորդորեցին հեղափոխականների խմբին միանալ և կանգնել աջակիցների կողքին, մի կին ասաց. «Իրենք Քոչարյանի աջակիցներն են, մենք՝ ժողովուրդ»:

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննարկվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները:

Ոստիկանության ներկայացուցիչը, մեկնաբանելով դատարանի դիմաց իրավիճակը, լրագրողների հետ զրույցում ասաց. «Ժողովուրդն իրար չի հասկանում, պետք է ծառայություն կազմակերպենք, որ իրար հասկանան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930