Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հատկապես ո՞ր լոզունգներն էին Բալասանյանին հարկադրել հանդես գալ նման համազգային նախաձեռնությամբ. «Հրապարակ»

Հունիս 12,2019 11:37

Վիտալի Բալասանյանի անունը վերջին շրջանում հաճախ էր շրջանառվում Հայաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ նրա ունեցած անհամաձայնությունների համատեքստում։ Որոշ դիտարկումներով՝ ԼՂՀ ԱԽ քարտուղարը ոչ այնքան հարգալից վերաբերմունք էր դրսեւորում նրանց հանդեպ, ինչը, սակայն, արտահայտում էր անհստակ ձեւակերպումների ու թաքնված ակնարկների միջոցով։

Այդ իրադրությունը թերեւս բյուրեղացավ մի քանի շաբաթ առաջ, երբ Վիտալի Բալասանյանը, դեռեւս գբաղեցնելով Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, անսպասելիորեն հանդես եկավ «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությամբ։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշում էր. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ– ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ եւ Հզոր Հայաստանի ստեղծմանը»։

Որտեղի՞ց առաջացավ այդ հրամայականը, ինչո՞ւ հիմա, եւ մի՞թե «մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին» դիմակայելու համար արդեն իսկ գործող բազմաթիվ կուսակցությունների ու շարժումների կողքին մի նոր նախաձեռնություն ստեղծելու անհրաժեշտություն կար։ Այս հարցերին Բալասանյանն իր գրառման մեջ չէր պատասխանում՝ փոխարենն ընդգծելով. «Որոշ խմբեր եւ քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային՝ վտանգավոր երեւույթ»։

Ընդհանրապես, հայ քաղաքական իրականության մեջ շատ ընդունված է ակնարկներով ու անհասցե հայտարարություններով հանդես գալը։ Այդպես ավելի հարմարավետ է, քանի որ միշտ էլ կարելի է կա՛մ հրաժարվել հնչեցված խոսքերից, կա՛մ էլ յուրովի մեկնաբանել դրանք։ Ո՞ր խմբերի եւ քաղաքական ուժերի մասին է խոսքը, եւ նրանց հատկապես ո՞ր լոզունգներն էին Բալասանյանին հարկադրել հանդես գալ նման համազգային նախաձեռնությամբ, պարզ չէ։

 

Դավիթ ԶԱՎՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930