Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած գործընթացները հաճախ թողնում են քաոտիկ բնույթ: Պարբերական ակցիաներ տարբեր սոցիալական խնդիրներով, ճանապարհների փակում, քաղաքական տարաբնույթ ակցիաներ, նաև տնտեսա-քաղաքական, բնապահպանական Ամուլսարի կախված խնդիր: Եվ, իհարկե, այդ ամենն ավելի ու ավելի գեներացնելու հարցում շահագրգռություն ունեցող թե՛ ներքին, թե՛ արտաքին խմբեր, որոնց հակազդելու հարցը բարձրացվել է անգամ վարչապետի մակարդակով: Դրան զուգահեռ, կան նաև խմբեր և անձինք, որոնք ամեն այդօրինակ առիթով, ինչպես, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելիս, ինչպես, օրինակ, Աբովյանի ընտրությանը իշխանության կամ հեղափոխության թեկնածուի պարտվելիս, հանրությանը սնուցում են խուճապով՝ հակահեղափոխության խուճապով, այդպիսով առաջացնելով նաև հակառակ և այլ հարակից ռեակցիաներ: Եվ, ի վերջո, այդ ամենին նպաստում է և այն, որ խիստ բազմազան ու հանրամատչելի է դարձել տեղեկատվական միջավայրը, մանիպուլյացիաների՝ անպատասխանատու մանիպուլյացիաների անսպառ հնարավորությամբ:
Այս ամենը առաջ է բերում երբեմն-երբեմն սրվող տպավորություն, որ Հայաստանում անկայունություն է, կամ դրանից հինգ րոպե պակաս: Մինչդեռ, խորքային առումով Հայաստանում չի կատարվում որևէ արտառոց բան, բացի այն, որ հեղափոխությունից հետո առաջացել է կարևորագույն մի խնդիր՝ քաղաքականության հանդիպակաց բևեռի խնդիրը: Մինչև հեղափոխություն այդ խնդիրը չի եղել, որովհետև եղել է ամբողջատիրական տնտեսա-քաղաքական համակարգ, որը զբաղեցրել է հանրային, քաղաքական բոլոր տարածությունները կամ ինքն է սահմանել, թե ով ինչքան զբաղեցնի, ում ինչքան թույլ տրվի, բաժանվի, քվոտավորվի, ով լինի խորհրդարանական, իսկ ով՝ արտախորհրդարանական ընդդիմություն, և այլն:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում