Հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն ընտրեց առաջադրված միակ թեկնածու, գործող նախագահ Արման Սահակյանին:
Արման Սահակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ խոստանալով այս անգամ ամբողջ ազատ ժամանակը, ինչը հիմա ավելի շատ ունի, տրամադրել առկա խնդիրների լուծմանը եւ մարզաձեւի զարգացմանը Հայաստանում: Նա նաեւ ափսոսանք հայտնեց, որ նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, թեեւ նախօրեին մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ սիրողական հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը մտադրվել է առաջադրվել:
Արման Սահակյանն ասաց. «Ես հաճույքով սպասում էի այդ երիտասարդին: Նրա առաջադրվելու դեպքում գոնե մրցակցություն կլիներ: Ափսոսում եմ, որ նա հիմա այստեղ չէ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ