Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ