Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կեղծ լուրերն աղավաղում են խոցելի խմբերի մասին իրական պատկերը. ECRI-ի տարեկան զեկույցը

Հունիս 11,2019 23:23

Խտրական պոպուլիզմը և ռասիստական ատելության խոսքը 2018թ. շարունակել են իրենց հետքը թողնել Եվրոպայի ժամանակակից քաղաքական կլիմայում: Այս մասին ասվում է Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի (ECRI) տարեկան զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ECRI-ն Երևանում 2018թ. հունիսի 25-ին մարդու իրավունքների պաշտպանի և Արդարադատության նախարարության հետ կազմակերպել է կլոր սեղան քննարկում: Միջոցառմանը մասնակցել են տեղական և ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, իրավակիրառ մարմինների ներկայացուցիչներ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև ECRI-ի թիրախային խմբում գտնվող խոցելի խմբերի անդամներ:

Մասնակիցները քննարկել են 2016թ. ECRI-ի տարեկան զեկույցի առաջարկությունների կատարման գործընթացը, մասնավորապես, խտրականության դեմ պայքարի և ինտեգրացիոն քաղաքականության, փախստականների և ներգաղթյալների վերաբերյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակները:

Ընդհանուր առմամբ ECRI-ն ահազանգում է աշխարհում գնալով տարածվող «կեղծ լուրերի» առնչությամբ, որոնք հաճախ աղավաղված պատկեր են ներկայացնում խոցելի խմբերի վերաբերյալ, և կոչ է արել քաղաքական գործիչներին, կրոնական և համայնքային առաջնորդներին ոչ միայն խուսափել ատելության խոսքից, այլև ակտիվորեն դիմակայել դրան:

Մյուս կողմի հանձնաժողովը փաստել է, որ մի շարք երկրներ կարևոր քայլեր են ձեռնարկել ատելության խոսքին դիմակայելու մասով իրենց օրենսդրությունը եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930