Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա կադրը․ Նախագահը մազերը կտրում է Գյումրու ամենահին վարսավիրանոցում

Հունիս 11,2019 22:22

Այսօր Գյումրու պատմական հատվածում իտալացի ճարտարապետների ու շինարարների հետ կատարած շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանից համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ նա, ըստ էության, դարձյալ գովազդում է հանրապետության ամենակոլորիտով քաղաքը։

Նրա մազերը կտրում են Գյումրու ամենահին՝ 78-ամյա պատմություն ունեցող վարսավիրանոցում՝ «Լյուքս»-ում», որը նույնպես յուրօրինակ այս քաղաքի դեմքը ցուցադրող կոլորիտով վայրերից մեկն է։ Այն գտնվում է Գյումրու պատմական հատվածում։

Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը, տեղադրելով այս լուսանկարն իր էջում, գրել է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը մազերը կտրում է Գյումրու ամենահին Լյուքս վարսավիրանոցում: Իսկ դուք ե՞րբ բդի Գյումրի գաք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930