Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը. Արմեն Սարգսյան

Հունիս 11,2019 20:00

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։

Նախագահը նշել է, որ ուրախ է արվեստի և մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ներկա գտնվել նման ցուցահանդեսի բացմանը։ «Կրկնակի ուրախ եմ, որովհետև մեզ հետ այսօր ոչ միայն դեսպանն է և մեր գործընկերները, այլև Իտալիայից այսօրվա առիթով այստեղ եկած շինարարական, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցչական խումբը։ Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը, արվեստը, մշակութային ժառանգությունն ու հին ճարտարապետությունը։ Այս այցելությունը զուտ ճանաչողական չէ։ Առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Մեր նպատակն է, որ այս գործընկերները, ճանաչելով Գյումրին, մասնակցեն դրա մշակութային, ճարտարապետական արժեքների վերականգնմանը»,– ասել է նախագահը։

Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին և կազմակերպիչներին՝ հետաքրքիր ցուցահանդեսի բացման առիթով։ «Այն իսկապես եվրոպական ցուցահանդես է հայկական մշակույթի մայրաքաղաք Գյումրիում։ Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Իտալիայի կառավարությանը և իմ գործընկերոջն ու լավ բարեկամին՝ նախագահ Մատարելլային։ Հույս ունեմ, որ մեկ ուրիշ առիթով նախագահը կրկին կայցելի Հայաստան և միասին կգանք Գյումրի՝ տեսնելու մեր համագործակցության արդյունքները»,- եզրափակել է խոսքը նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930