Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք Գյումրիում մասնակցում էին հայ-իտալական բիզնես համաժողովի, շրջել է Գյումրու պատմական հատվածում՝ ցուցադրելով ինքնատիպ այս քաղաքի հմայքը։
Նա հյուրերի հետ այցելել է նաև Գյումրվա ճարտարապետությամբ վերանորոգված, սակայն իտալական դիզայնով հարդարված «Ֆլորենս Գյումրի» ռեստորան, որը Գյումրու պատմական միջուկում՝ «Կումայրի արգելոց-թանգարանում» վերջին տարիներին կատարված ամենամեծ ներդրումն է։ Այն, ինչպես հայտնի է, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին, որը նույնպես երազում էր Գյումրու պատմական կենտրոնը դարձնել տուրիզմի գոտի։
Երկրի նախագահը «Ֆլորենս»-ում տված իր հարցազրույցում նշել է, որ ամիսներ առաջ լինելով Իտալիայում, հանդիպել է Իտալիայի շինարարների ու ճարտարապետների միության հետ, որը հսկայական կազմակերպություն է, միլիարդավոր դոլարների շինարարություն է անում ու որոշել է նրանց հրավիրել մեր երկիր։ Այցի գաղափարը, ըստ նախագահի, այն է, որ Գյումրու մի մասը վերանորոգվի, Գյումրին նորից կյանքով լցվի ու ընդհանրապես իտալացիներին կապեն Գյումրիի հետ։
Այս մասին քիչ անց։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ