Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Ստեփան Կոտանյանի, Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցների և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մազային ծառայության համագործակցությամբ՝ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում՝ համայնքի եկեղեցու, ենթակայությամբ գրանցված գերեզմանոցի տարածքներում մաքրվել, կանգնեցվել և ամրակայվել է թվով 10 միջնադարյան խաչքար /դրանցից 4-ը՝ նորահայտ/:
Տարածքն ամբողջությամբ հետազոտված չէ, դեռևս կան խոնարհված խաչքարեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները նաև առաջիկա ամիսներին:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ