Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի բռնապետություն». Կարինե Աճեմյան

Հունիս 11,2019 17:41

«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի բռնապետություն», «Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը:

Նա նշեց, որ դժվարանում է ասել, թե միանձնյա որոշումներ կայացնող մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքներն ուր կտանեն երկիրը:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ իրավիճակը բարդ է, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ ունենք. «Արցախն ի վերջո շատ դժվարին օրեր է ապրում այժմ այն պարզ պատճառով, որ մենք միասին չենք: Կա շատ մեծ ագրեսիա Արցախի ղեկավարության հանդեպ, ներսում այն մարդկանց հանդեպ, որոնք վաստակ են ունեցել և երկիրն առաջ տարել: Մարդիկ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան»:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հիշում է ՀՀԿ-ին, Կարինե Աճեմյանն այսպես մեկնաբանեց. «Հիշում է ՀՀԿ-ին  անընդհատ, դա այդպես էլ պիտի լինի: Արտաքին քաղաքականության մեջ որևէ նոր խոսք Նիկոլ Փաշինյանը դեռ չի ասել, ինչքան էլ ասում է՝ զրոյից եմ սկսել: Անցյալում շատ ծրագրեր դեռ շարունակվում են իրականացվել, իսկ այն, ինչ տեսնում ենք երկրում՝ տնտեսության անկում է, սոցիալական հարցերի ավելացումը: Այն բոլոր խնդիրները, որոնք ինքը պետք է լուծեր, խորանում են: Դա վատ կառավարման, չկարողանալու արդյունք է»:

Դառնալով Աբովյանի ընտրություններին՝ Կարինե ԱՃեմյանն ասաց. «Այն զավեշտալի ձևակերպումները, որով հանդես եկավ մարզպետը, համարում եմ անթույլատրելի: Այս միջամտությունն իշխանություններն իրավունք չունեին անելու»:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ իրավիճակը, որին ականատես ենք լինում, երբ իշխանությունն իրեն ընդդիմադիր կեցվածքով է պահում, դա արդեն ոչ թե ծիծաղելի, այլ զավեշտալի է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930