Արտաշատի Ռ․ Գոլեցյանի անվան մարզադպրոցի սան, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Մարգարյանը փայլուն է հանդես եկել Իսպանիայում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: 11:0 հաշվով հաղթելով ուկրաինացի մարզիկին՝ 61 կգ քաշային կարգում հանդես եկող Հրաչյան դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Մարզադպրոցի մյուս սանը՝ 70 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Անդրեասյանը, մրցաշարում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը: Նրանց մարզիչներն են Ռաֆիկ Գոլեցյանը և Վարդան Գյուրջյանը:
Այսօր Իսպանիայից Հայաստան ժամանած պատվիրակությանը օդանավակայանում ուրախ երաժշտությամբ, ծափողջույններով և դափնեպսակներով են դիմավորել ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, համայնքապետի տեղակալներ Սերգեյ Մուրադյանը, Կարեն Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք և երկրպագուներ՝ բարի գալուստ մաղթելով ու շնորհավորելով չեմպիոնին և պատվիրակության անդամներին:
-Ուրախ եմ, որ մեր մարզադպրոցի սաները միջազգային հարթակում ևս մեկ անգամ բարձր պահեցին Հայաստանի և Արտաշատի անունը, շնորհավորում եմ բոլորին և մաղթում նորանոր բարձունքներ,-ընդգծեց համայնքապետ Կ. Բենիամինյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀՈՎՍԵՓՅԱՆ