«2020թ.-ի բյուջետային հայտով շտապօգնության ծառայության համար նախատեսել ենք մեկ միլիարդ դրամի աճ, որը նշանակում է շտապօգնության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա դժվարացավ ասել, թե շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը որքանով կավելանա. «Բարձրացումը տարբեր տեղերում տարբեր կարող է լինել, այդ պատճառով չեմ ուզում հիմա ասել: Ծառայության մարզերի եւ երեւանյան կանչերի գները տարբեր են, այլ գործակիցներ կան, բայց բարձրացումը շոշափելի կլինի»:
Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ շտապօգնության ծառայությանը տրամադրվելիք 1 միլիարդ դրամի շնորհիվ կավելանա նաեւ ծառայության բրիգադների թիվը. «Նպատակն այն է, որպեսզի կարողանանք կանչերը ժամանակին սպասարկել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ