Լրահոս
Օրվա լրահոսը

Գարդասիլը չի հանդիսանում հակաքաղցկեղային պատվաստանյութ, այն հակավիրուսային պատվաստանյութ է. «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»

Հունիս 11,2019 16:55

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի դիմումի հիման վրա սույն թվականի մայիսի 16-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Գարդասիլ» պատվաստանյութին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին Հայկական առողջապահական ազգային խորհուրդի (ՀԱԱԽ) նախագահ Գևորգ Գրիգորյանը, ՀԱԱԽ-ի փաստաբան Պավլիկ Փոլադյանը, «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, ովքեր ճշգրիտ փաստարկներով և միջազգային վիճակագրական տվյալներով ներկայացրին «Գարդասիլ 4»-ի ունեցած կողմնակի ազդեցությունները:

Ամբողջացնելով «Գարդասիլ» պատվաստանյութի թեման՝ ՀԱԱԽ կոալիցիայի մամլո ծառայությունը ներկայացնում է թեմայի ամփոփումը:

ՀՀ ներմուծված պատվաստանյութը գրանցված չէ: «Այն դիտարկվում է չգրանցված, քանի որ ներմուծվող պատվաստանյութի թողարկման ձևը չէր համապատասխանում գրանցվածին», – ԱԺ քննարկման ժամանակ նշել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը: Արդարության համար պետք է շեշտենք, որ այդ իրավասությունը ՀՀ առողջապահության նախարարությունը ունի։ Սակայն, այս դեպքում պատվաստանյութը կարելի է կիրառել՝ միմիայն պահպանելով ներդիր թերթիկում եղած ցուցումները, ինչը չի կատարվում:

Այստեղ առաջ է գալիս Գարդասիլի սխալ կիրառման կետերից ևս մեկը՝ պատվաստանյութի տարիքային շեմը: Ըստ ԱՄՆ Պարենի և դեղերի գործակալության (FDA) հաստատած ներդիր թերթիկի՝ Գարդասիլ 4-ը կարելի է պատվաստել 9-26 տարեկան անձանց: Սակայն 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարարը ստորագրել է 194 Ա հրամանը, ըստ որի՝ «Գարդասիլ 4» պատվաստանյութով պատվաստվելու են 14-45 տարեկան ՀՀ քաղաքացիները։ Մինչդեռ FDA-ի կայքից տեղեկանում ենք, որ պատվաստման տարիքային շեմը բարձրացվել է միայն «Գարդասիլ 9» պատվաստանյութի համար։ Այստեղ հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ կարևոր փաստի վրա: ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվել է 66.200 սրվակ «Գարդասիլ 4»։ Սակայն, մինչ օրս օգտագործվել է միայն շուրջ 6.000 սրվակը։ Իսկ 2017 թվականին ստացած 34.700 դեղաչափի ժամկետը լրանում է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին։ Համեմատելով վերոնշյալ երկու փաստերը՝ կարող ենք ենթադրել, որ պատվաստանյութի տարիքային շեմի ապօրինի բարձրացումը կապված է «Գարդասիլի» պատվաստանյութի «մնացորդի» շուտափույթ իրացման խնդրի հետ:

Բացի այդ մեր հարցման արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ստացել է 294 հազար դոլար 15 հազար 13 տարեկան աղջիկներին Գարդասիլ-4 պատվաստանյութով պատվաստելու ծրագիրը իրականացնելու համար: Առողջապահության նախարարությունը մեր ուղարկած հարցմանը ի պատասխան որպես գումարի չափ ներկայացրել է 178 հազար դոլարը, իսկ արդեն ԱԺ լսումների ընթացքում Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը խոստովանեց, որ 203 հազար դոլար ստացել են գրանտային ծրագրի շրջանակներում, իսկ 91 հազար դոլարը հատկացվել է պետբյուջեից:

Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման համար մեծ կարևորություն ունեն արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ ներկայացրել է միջազգային վիճակագրական տվյալներ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Սկանդինավյան երկրների, Շվեդիայի և Նորվեգիայի օրինակներով, որտեղ կիրառվել է Գարդասիլ, և գրանցվել արգանդի պարանոցի քաղցկեղի ցուցանիշի աճ: Միայն Ֆրանսիայում է, որ քաղցկեղի աճ չի գրանցվել, իսկ Գարդասիլով պատվաստման ծածկույթը 15% է եղել:

Նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ԱԺ լսումների ժամանակ անդրադարձավ ևս մեկ կարևոր փաստի. «Գարդասիլ-4» պատվաստանյութը չի ազատում սքրինինգային հետազոտությունից, պատվաստանյութի ստացումից հետո էլ կանայք պետք է անցնեն այդ հետազոտությունը: Գարդասիլը չի բուժում գենիտալ, վուլվար, վագինար, անալ քաղցկեղները, այսինքն՝ ի տարբերություն նախարարության և որոշ բժիշկների կողմից տարածած տեղեկատվության, Գարդասիլը չի հանդիսանում հակաքաղցկեղային պատվաստանյութ, այն հակավիրուսային պատվաստանյութ է, որը պաշտպանում է վիրուսի 30-ից ավել քաղցկեղածին շճատիպերից ընդամենը 2-ից:

Չնայած այս տվյալներին՝ ՀՀ ԱՆ շարունակում է բուռն կերպով քարոզել Գարդասիլ-4 պատվաստանյութը՝ անտեսելով այսչափ կարևոր փաստերը:

Բացի վերոնշյալ գերատեսչությունից Գարդասիլի «գովազդով» են զբաղվում նաև վարչապետն ու իր կինը: Նրանք բազմիցս կոչ են արել պատվաստվել Գարդասիլով և շեշտել, որ պատրաստվում են ողջ ընտանիքով ստանալ այդ պատվաստումը, սակայն, մեր ունեցած տեղեկությամբ, մինչ օրս նրանցից և ոչ մեկը չի ստացել «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստում, այնինչ վարչապետը, իր կինը, ավագ դուստրը և որդին գտնվում են առողջապահության նախարարի կողմից հաստատած տարիքային խմբում` 14-45 տարեկան:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան հորդորում է բնակչության առողջությանը վերաբերող հարցերին մոտենալ խիստ լրջորեն, չխախտել «Մի՛ վնասիր» սկզբունքը և որևէ հայտարարություն անելուց առաջ ներկայացնել հիմնավորված փաստեր և չտարածել մանիպուլյատիվ տեղեկատվություն:

«Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» ՔՀԿ կոալիցիայի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930