Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհուրդը հունիսի 13-ին կամփոփի Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները: Այս մասին ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ:
Եվրամիության պատվիրակության ղեկավար, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կհանդիպի Հայաստանի պատվիրակության ղեկավար արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը, ինչպես նաև գործընկերության առաջնահերթությունները:
Կքննարկվեն նաև տնտեսական, առևտրային և սեկտորալ գործակցության հարցեր, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հեռանկարները:
Կարդացեք նաև
Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն առանցքային քաղաքական հարցեր, այդ թվում քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ:
Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ