Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատժել, որպեսզի դաս լինի մյուսներին». նախարարը՝ երթուղայինի վարորդի եւ ուղեւորի վեճի մասին

Հունիս 11,2019 16:28

Նախատեսվում է, որ հանրային՝ փակ վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծն ԱԺ «կմտնի» ամռան ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Վերջին՝ լրամշակված տարբերակն օրերս ուղարկվել է կառավարություն: Երբ օրինագիծը մտնի կառավարության նիստ, կիմանաք այդ մասին: Ընդունվելուց հետո մոտ երկու-երեք շաբաթում այն կգնա ԱԺ»,-նշեց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով սոցցանցում քննարկման թեմա դարձած՝ ծխելու շուրջ վարորդի եւ ուղեւորի վեճի տեսանյութին, Արսեն Թորոսյանն ասաց. «Ոստիկանապետին խնդրել եմ միջոցներ ձեռնարկել, քաղաքապետարանն էլ իր կողմից է ձեռնարկել: Դա առողջ մնալու իրավունք ունեցողների իրավունքների ոտնահարում է: Խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա՝ բացատրել, խնդրել, համոզել, իսկ չարակամորեն չկատարողներին՝ պատժել, որպեսզի դաս լինի նաեւ մյուսներին»:

https://www.facebook.com/ani.seize/videos/10156445282321344/?__xts__[0]=68.ARCEGssexJZTzAx_h_sTrbcvJ9HufjxGAaY52500anmMRrJk8GJ49qEHj2ckDnMjdo4uSrb60e3kSh_Owm2f9oX9_PeGSrm16hhvPgcPD8HL-mzOKx2Dns5A1_B06MSA_Fn1oeWjDGDloe-X5yT83mrTmWefPSJOFYcifPKDdpEffcQFjhVnJlYwWXFL2FZWRsdnudG5UWqPwk8QRxmiACywfdtpLQ&__tn__=-R

Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դասվի քաղաքակիրթ երկրների շարքին՝ այնպիսի երկրների, որոնցում մարդու առողջությունն ավելի վեր է դասվում, քան որեւէ մեկի կամակորությունը. «Սա ժամանակ է պահանջում, բայց աստիճանաբար պետք է անել»:

Հիշեցնենք, որ նշյալ վարորդն ազատվել է աշխատանքից: Վերջինիս տեսակետը՝ «Ազատության» տեսանյութում:

https://www.facebook.com/azatutyun/videos/2242116655909265/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930