«Մեկնաբանելու բան չունեմ, իրավական գործընթաց է, հարցերով դիմեք փաստաբանիս: Քանի որ իրավական գործընթացը շարունակվելու է, չեմ ուզում մեկնաբանել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ դատարանը պարտավորեցրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ուղիղ եթերով ներողություն խնդրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանից, ասաց Արսեն Թորոսյանը:
«Ես շեշտել եմ՝ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերում, ուժի մեջ է, եւ վերջ…»,-ընդգծեց Արսեն Թորոսյան՝ կոչ անելով իր ուղիղ եթերի՝ անձնավորված լինելու մասին պատասխանը փնտրել այն դիտելու միջոցով:
Արսեն Թորոսյանը հավելեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որի ղեկավարն էր Արա Մինասյանը, հիմա, բարեբախտաբար, ավելի լավ է աշխատում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ