«Ես պատրաստ չեմ խոսել այդ թեմայով: Հարցը զգայուն է, դետալներ չեմ կարող հաղորդել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Լրագրողները դեսպանին խնդրել էին մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի`Սանկտ Պետերբուրգում արած այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է նոր զենք գնել Ռուսաստանից եւ որոշ մանրամասներ հայտնել պայմանավորվածությունների մասին:
Դեսպանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ-Պետերբուրգում կառուցողական է անցել:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք արդեն իսկ բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց նախատեսում ենք էլի ինչ-որ բան ստանալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ