Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել

Հունիս 11,2019 15:36

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի  մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3   տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվաերկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930