Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաթանկ անշարժ գույքն Ազատության պողոտայում է». Սարհատ Պետրոսյան

Հունիս 11,2019 15:06

«Ամենաթանկ անշարժ գույքը որքա՞ն արժի եւ որտե՞ղ է գտնվում»,-ԱԺ-ում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին այսպիսի հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը: Սարհատ Պետրոսյանը պատասխանեց. «Դե, մամուլից հայտնի է, որ ամենաթանկ անշարժ գույքը դա Ազատության պողոտա 1/14 (եթե չեմ սխալվում) հասցեի գույքն է, որը նախագծվող է, ԱԺ-ն այն դեռ պետք է վավերացնի: Դրա գույքահարկը եւ հողակարգը տարեկան 3 միլիոն 206 հազար դրամ են կազմում: Արժեքը ներառում են թենիսի կորտը, լողավազանը»:

Գեւորգյանը հետաքրքրվեց՝ «շուկայական գինը որքա՞ն է գնահատված»: Սարհատ Պետրոսյանը պատասխանեց, որ չգիտի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930