Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Կոպիրկինը` Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին

Հունիս 11,2019 14:58

«Ես Իրանի հարցերով փորձագետ չեմ ու չեմ կարող վերլուծություններ անել ՌԴ հետ հարաբերությունների մասով, այլ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունները բավականին արդյունավետ են», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ի պատասխան լրագրողների հարցերին, ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Իրանի դեմ պատժամիջոցներն, ըստ դեսպանի, չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության շրջանակում հարաբերությունների զարգացմանը:

Ըստ դեսպանի, իրենց բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող: Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտին, ըստ դեսպանի, կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ հարաբերությունների խորացման համար. «Այս փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություններ է բացելու համագործակցության համար»:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 10-ին Մոսկվայում, իսկ իրանական կողմը երեկ վավերացրեց այն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930