Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն է այնպես անել, որ ընթացիկ ողբերգական իրադարձությունները չքաղաքականացվեն». Սերգեյ Կոպիրկինը` Նիկիտա Բելյանկինի սպանության մասին

Հունիս 11,2019 14:12

«Իհարկե, մեր հարաբերություններում ամեն ինչ կարող է պատահել։ Մեր խնդիրն է այնպես անել, որ ընթացիկ ողբերգական իրադարձությունները չքաղաքականացվեն։ Չի կարելի թույլ տալ, որ դա վնաս հասցնի այն ամենին, ինչը միավորում է մեզ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը`անդրադառնալով ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը:

Հիշեցնենք, սպանության կասկածանքով ձերբակալվել են հայեր`Ռուսաստանի քաղաքացիներ Սերգեյ Խոջանյանը, Ռուդիկ Մանուկյանը, Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Հայաստանի քաղաքացիներ Նարեկ Ստեփանյանը, Համլետ Հայրապետյանը եւ Սահակ Սահակյանը, որոնց վերագրում են խուլիգանություն։ Նրանք մեղքը չեն ընդունում։

Լրագրողները հիշեցրել էին նաեւ Գյումրիում ռուս զինծառայողների կողմից բնակչության նկատմամբ տեղի ունեցող պարբերական ոտնձգությունները: Դեսպանն ասաց, որ ողբերգական միջադեպերը չեն կարող բացասական ազդեցություն ունենալ հայ–ռուսական հարաբերությունների մակարդակի վրա. «Ռուսական եւ հայկական ղեկավարություններն իրենց մեկնաբանություններում շատ զգուշավոր են այս հարցում: Այլ հարց է, որ մեր հարաբերություններն այնքան նշանակալի են, որ տարաբնույթ արձագանք են առաջացնում տարբեր ուժերի եւ պետությունների կողմից։ Նրանցից ոմանք փորձում են քաղաքական երանգ հաղորդել նման ողբերգություններին։ Բայց մեր երկրների ղեկավարությունների դիրքորոշումը շատ ամուր է նման քաղաքականացում թույլ չտալու հարցում»:

Դեսպանը հավաստիացնում է` ռուս հատուկջոկատայինի սպանության հարցով ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքական արտահայտություններ եւ մեկնաբանություններ չլինեն։ Քննչական մարմիններն էլ ակտիվ աշխատում են եւ տեղեկացնում են իրենց աշխատանքի մասին։

Նիկիտա Բելյանկինի սպանության գործով եւս երեք անձ է ձերբակալել. հայտնի չէ` նրանք հայե՞ր են, թե` ոչ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930