Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսգրքի եւ դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը. «Ժառանգություն»

Հունիս 11,2019 13:50

2019 թ. հունիսի 9-ին Հայաստանում տեղի ունեցան ՏԻՄ մարմինների ընտրություններ, որոնք հավաստեցին Հայաստանյան նոր իշխանության պատրաստակամությունը կառուցելու քաղաքական մենաշնորհներից զերծ ժողովրդավարական պետություն:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու ավանդույթը, ի հեճուկս հին համակարգի դիմադրության եւ կենսունակության, Հայաստանում քայլ առ քայլ ամրակայվում է: Մեր պետության մեջ աստիճանաբար իշխող է դառնում այն համոզումը, որ օրինական իշխանության ձեւավորման միակ ուղին ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, արդար ընտրությունների ապահովումն է:

«Ժառանգություն»-ը ողջունում է ընտրական գործընթացների նկատմամբ ՀՀ վարչապետի ցուցաբերած առողջ մոտեցումն ու ամեն գնով իշխանության չհասնելու մեծամասնության քաղաքական կամքը: Այդուհանդերձ պետք է նշենք, որ անցած ընտրությունները հերթական անգամ բացահայտեցին գործող ընտրական օրենսգրքի թերի կողմերը, ինչպես նաեւ նոր իրավիճակը համարժեք գնահատելու անկարողությունը առանձին պաշտոնյաների կողմից, որի հետեւանքով հնչեցին քաղաքացիների ազատ ընտրությունը պիտակավորող հայտարարություններ, հեղափոխության գաղափարի շահարկումներ, կատարվեցին անգամ քրեական պատասխանատվություն ենթադրող քայլեր:

«Ժառանգություն»-ը եւս մեկ անգամ կոչ է անում ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանություններին քաղաքական հետեւողականություն դրսեւորել՝ ավարտին հասցնելով ընտրական օրենսգրքի եւ դրա հետ սերտորեն առնչվող օրենքների փաթեթի տապալված բարեփոխումը, որը վերջնականապես կհաղթահարի ՀՀ հասարակական-քաղաքական լայն շրջանակներում առկա անվստահությունը ընտրությունների գործող համակարգի հանդեպ՝ իրավականորեն բացառելով իշխանական տարբեր լծակների գործադրումը կուսակցական մենաշնորհներ ձեւավորելու արատավոր Ճանապարհին:

 

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930