Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստումների նվազման միտում կա, դա ցավալի է». Արսեն Թորոսյան

Հունիս 11,2019 13:38

ԱԺ-ում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց. «Պատվաստումների քանակն ինչո՞ւ է նվազել, ծնելիության նվազման հետ է կապվա՞ծ»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ պատվաստումների նվազման միտում կա, ինչը ցավալի է, հատկապես՝ մինչեւ մեկ տարեկան երեխաների պատվաստվելու առումով. «Լուրջ միջոցառումներ պետք է ձեռնարկենք կեղծ տեղեկատվության դեմ, որպեսզի ցուցանիշը չիջնի թույլատրելիի շեմից»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ հիմա նախարարության խնդիրն այն է, որպեսզի ավել քանակի պատվաստանյութ չգնվի՝ հետագայում դրանք թափելուց խուսափելու համար: «Կարծում եմ՝ այս տարում այս խնդիրը լուծած կլինենք: Ոչ պետք է ունենալ պակաս թվով, ոչ էլ ավել»,-նկատեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930