Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վարույթ՝ Վարդգես Գասպարիի նկատմամբ. Ա1+

Հունիս 11,2019 13:16

Ա1+ – Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ ոստիկանությունը վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն է կազմել՝ այս տարվա մայիսի 15-ին Նոր Նորքի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողներին հրապարակայնորեն վիրավորելու համար: Հիշեցնենք, որ այդ օրը  Ռոբերտ Քոչարյանի համակիրը ջրի ջրով նաեւ հարվածել էին Գասպարիի աչքին։

Մեզ  հետ զրույցում Վարդգես Գասպարին ասաց, որ ինքը Ոստիկանությանը պատասխան է գրել, որ ոստիկանները իրավախախտում են կատարել, լիազորությունների չարաշահում և քրեորեն պատժելի արարք են թույլ տվել, իր հայտարարություններն ուղղված են եղել  դրանք կանխելուն:

«Սա ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում: Պետք է արձանագրենք, որ ես այսօր իշխանություն եմ այլևս, և որպես իմ իշխանության ներկայացուցիչ՝ ոստիկանները բավարար գրագիտություն չեն ցուցաբերում: Տարրական բան է՝ ոստիկանը մոտենալուց պետք է ներկայանա և հիմնավորի՝ ի՞նչ պատճառով, ինչո՞ւ չի թույլատրվում որևէ բան կատարել, ոչ թե հրելով արգելի: Մեր թերությունն էր, թերևս, որ ոստիկանությանը մեկ տարվա մեջ չենք կարողացել այդ տարրական բանը սովորեցնել»,- ասաց Վարդգես Գասպարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930