Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգություն է արտահայտում ժողովրդավարության նահանջի համար

Հունիս 11,2019 13:01

Վերլուծելով հունիսի  9-ին 23 համայնքներում  անցկացված տեղական  ինքնակառավարման ընտրությունները՝ արձանագրվեց ընտրական գործընթացում հետընթաց դեկտեմբերի  9-ի ԱԺ  արտահերթ ընտրությունների համեմատ, մասնավորապես՝ հին «ընտրական» մշակույթի տարրերի վերստին կիրառումը, որին չարձագանքեցին պատկան մարմինները, իսկ դրա հետևանքն է  նաև  համայնքներում հիմնականում  գործող ղեկավարների  վերընտրվելը, որոնք տարիներ շարունակ ծառայել ու սպասարկել են նախկին հանցավոր քրեաօլիգարխիկ ռեժիմին։

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաև 5-րդ շարասյան անթաքույց ագրեսիվ,  սադրիչ գործողությունները և ոստիկանության վերջին օրերին հին գործելաոճի մեջ մտնելը,  «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը մտահոգություն է արտահայտում ժողովրդավարության նահանջի համար և դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հեղափոխության աջակից ուժերին՝ սթափվել և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները։

 

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930