Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյանը` մրցանակի մասին. «Ինձ մնում է մենակ գրել, ջեբս տռզի, ես էլ մի քիչ պակաս խորովեմ արեւ-անձրեւի տակ»

Հունիս 11,2019 13:04

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ մրցանակներ է հանձնել տարբեր բնագավառների 26 ներկայացուցիչների, որոնց թվում է նաեւ գրող Լեւոն Ջավախյանը:

Aravot.am-ը գրողից հետաքրքրվեց` իր կարծիքով ինչո՞ւ է իր գրականությունը գնահատվել ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա, մանավանդ երբեք «պալատական մտավորական» չի եղել, եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս է վերաբերվում մրցանակին:

«Էն օրը հանձնաժողովի անդամների հետ խոսում էի, հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանն ասաց` Լեւոն, համերաշխություն ես մտցրել մեր հանձնաժողովի մեջ, մինչեւ էդ կռիվ տալով էինք ընտրում, ներդաշնակություն չկար, քո շնորհիվ ներդաշնակություն եղավ, 7-ն էլ միաձայն քեզ ընտրեցին»,- ասաց Ջավախյանը:

Ապա հավելեց. «Նախ եւ առաջ հանձնաժողովին խաղաղություն եմ տվել, ինձ փող եմ տվել, ընթերցողին էլ գրականություն եմ տվել: Էս պահն էլ կա…Խոսում են, ասում են` հուզված ենք, դես, դեն…Ես հուզված չեմ, էդքան մեծամիտ էլ չեմ, բայց գիտեի, որ պիտի ստանամ…Մի տեղ հարցրին` ոնց ես զգում, ասում եմ` օդերով չեմ սավառնում, ոչինչ չի փոխվել, ընդամենը նախագահական պալատներում սկսել եմ զբոսնել:

Ես աշխատում եմ, որ ավելի շատ մարդկանց տամ, քան ստանամ: Անընդհատ շնորհավորում են, սակայն ինձ համար ամենամեծ մրցանակն ընթերցողն է, որովհետեւ առանց ընթերցողի գրականություն չկա: Թե չէ ինձ ոչ պոզ ավելացավ, ոչ պոչ, ինձ մնում է մենակ գրել, ջեբս տռզի, ես էլ մի քիչ պակաս խորովեմ արեւ-անձրեւի տակ (նկատի ունի Վերնիսաժում արծաթ վաճառելը-Գ.Հ)»:

Լեւոն Ջավախյանի լուսանկարը ` ֆեյսբուքյան էջից

Նա խոսեց նաեւ իր վերջին` «Այսպես խոսեց Կիկոսը» պատմվածքի մասին. «Աբսուրդը Կաֆկայից է գալիս, ինձ հոգեհարազատ չի, տեղ-տեղ անհասկանալի է… Ինձ առավել հասկանալի է Թումանյանի աբսուրդը, որը ժողովուրդը աբսուրդ չի ընկալում, կյանք է հասկանում…Հիմա ես, որ դարձել եմ, Կիկոսին եմ հասել, դա ժողովրդին հոգեհարազատ վիճակ է, չգիտես իրականությո՞ւն է, թե ոչ իրականություն, ընդհանուր առմամբ կյանք է»:

Լեւոն Ջավախյանը ժպտալով պատմեց, որ մրցանակը ստանալիս նախագահին ասել է. «Եթե ձեր նման պարել իմանայի, Նոբելյան մրցանակ կստանայի»: Նախագահն էլ, ըստ Ջավախյանի, կատակել է` թե կարող է վաղվանից գալ պարի պարապմունքի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Լևոն ջան, սպանեցիր քո Վերնիսաժում կանգնելու մասին աչքերս կոխելով, եթե պետք է թդքան մեր աչքը կոխես, ուրեմն մի՛ բողոքիր քո գործից:

  2. Anonymous says:

    ՀատվածԼևոն Ջավախյանի «Ծնկան ծերին» գրքի «Ծանր է Խորենացու մեդալը» պատմվածքից: Գիրքը արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին՝ 2019:
    «Շիկահերն այլայլվեց: Լացակումած աչքերից կայծեր էին թռչում: Եվ բոլորիս համար միանգամայն անսպասելի՝ ջղաձգվող դողդոջուն բերանից դուրս ժայթքեց.
    -Դու ինձ կունել ես, Մեռուժան, դու ինձ կունել ես…
    Դա էր իրականությունը: Մեծ գրողն ապրում էր մեծ սեքսով, իսկ ես նոր-նոր «Գարուն»-ի պատուհանից ուզում էի նոր աշխարհ տեսնել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930