Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամություն ունեցողները դժգոհ են պետության գումարով գնված սայլակի որակից». Արփինե Դավոյան

Հունիս 11,2019 12:23

Հաշմանդամություն ունեցողները պետության հատկացրած հավաստագրով ձեռք են բերում սայլակ, բայց բոլորը դժգոհում են դրա որակից: Այս մասին այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: «Նրանք անպայման իրենց գրպանից գումար են դնում՝ ավելացնելով պետության հատկացրած գումարին, որպեսզի իրենց կարիքներին հարմար սայլակ գնեն: Գուցե գումարի վերաբաշխո՞ւմ անեք»,-դիմեց Արփինե Դավոյանն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին:

Վերջինս պատասխանեց. «Եթե պետությունը մի տեսակի սայլակ է տալիս, այս դեպքում պետք է մտածել միջոցներն ավելացնելու մասին: Քաղաքացին ընտրում է սայլակը, իսկ պետությունը հավաստագրով հատկացնում է 95.000 դրամ: Ամեն մեկն էլ կցանկանա ավելի կատարյալ սայլակ ունենալ, իսկ պետությունը պետք է հասկանա իր հնարավորությունների շրջանակը: Բայց որ այստեղ գումարի ավելացման խնդիր կա, երկրորդ կարծիք չկա: Այդ առնչությամբ քննարկումներ կծավալենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930