Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանի արձագանքը՝ նախարարի բացակայությանը. «Վարչապետի հրահանգով՝ պետք է ներկայանան նախարարները»

Հունիս 11,2019 12:00

Ազգային ժողովում այսօր 2018թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը չէր ներկայացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարությանը հատկացված բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելու էր եկել փոխնախարար Սմբատ Սաիյանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով Սմբատ Սաիյանին, ասաց. «Խնդրում եմ նախարարին փոխանցել, որ մեկ ամիս առաջ մենք ժամկետների ցանկն ուղարկել ենք՝ զուտ նրա համար, որ բոլոր նախարարները կարողանան իրենց գրաֆիկներում տեղ հատկացնել այսօրվա քննարկումներին: Վարչապետի հրահանգով, եւ առհասարակ՝ բյուջեի քննարկմանը, պետք է ներկայանան նախարարները»:

Սմբատ Սաիյանը Մանե Թանդիլյանին տեղեկացրեց, որ նախարար Զարուհի Բաթոյանը գործուղման մեջ է: Մանե Թանդիլյանը հակադարձեց. «Շեշտեցի՝ մեկ ամիս առաջ ենք տեղեկացրել՝ միայն նրա համար, որպեսզի նախարարները կարողանան տեղ հատկացնել սրան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930