Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության պատգամավորը հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում. Ermenihaber.am

Հունիս 11,2019 11:55

Ermenihaber.am – Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում (մեջլիսում)։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված հարցման մեջ պատգամավորը մասնավորապես ընդգծել է․ «Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր հայտարարություններն ու գրավոր սպառնալիքները խորացրել են թաղամասի բնակիչների մտահոգությունները։ Այդ հարձակումից հետո էլ Սամաթիայում  հայերի տների վրա նշաններ են արվում, ու նրանց կյանքը իսկապես վտանգի մեջ է»:

Հյուդա Քայան Սոյլուից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ որևէ հետաքննություն տարվու՞մ է և ի՞նչ փուլում է այն։

2․ Նմանատիպ հարձակումները կանխելու համար ձեր նախարարության կողմից կանխարգելիչ աշխատանքներ կատարվու՞մ են։

3․ Ձեր նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվու՞մ է ձեռնարկել Սամաթիայի մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար։

4․ Հայերի տների վրա նշաններ դնելու և իրականացված հարձակումների հետ կապված որևէ հետաքննություն ձեր նախարարությունը իրականացնու՞մ է։ Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այդ հետաքննությունը։

5․ Մինչ օրս հայ քաղաքացիների տների վրա նշաններ դրած անձանցից քանի՞սն են հայտնաբերվել։ Այդ մարդկանցից քանի՞սն են պատժվել։

6․ Սամաթիայում մեր հայ քաղաքացիների դեմ իրականացված ռասիստական հարձակման դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։

7․ Կառավարության ներկայացուցիչների կողմից փոքրամասնությունների վերաբերյալ օգտագործվող նվաստացուցիչ հռետորաբանությունը որևէ դեր խաղացե՞լ է նմանատիպ հարձակումների հաճախակիացման հարցում։

8․ Տարբեր էթնիկ ծագում և հավատք ունեցող մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ գոյությունն ապահովելու համար պետական պաշտոնյաների անջատողական, ատելություն քարոզող հռետորաբանությունն ու քաղաքականությունը վերափոխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Սամաթյա թաղամասում բնակվող հայաստանցի Արփինե Թումանյանը դանակահարվել էր իր տուն ներխուժած անհայտ անձանց կողմից: Իսկ հարձակումից առաջ ազգայնամոլները նրանց տան պատին հատւկ նշան էին դրել։ Միջադեպից հետո նույն թաղամասում հայերի դեմ ևս մեկ հարձակում է իրականացվել, իսկ հայերի տների վրա շարունակվում է տարբերակող նշումներ անելը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930