Լրահոս
Օրվա լրահոսը

Նեյլ Մաքֆարլեն. Այս իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, քանի որ կրկին բարձրանում է լայնածավալ գործողությունների վտանգը շփման գծում. «168 ժամ»

Հունիս 11,2019 11:54

Բրիտանացի փորձագետ Նեյլ Մաքֆարլենն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է՝ այս լարվածության պայմաններում կազմակերպվելիք նախարարական հանդիպմանն ընդառաջ վերացնել շփման գծում առաջացած վտանգները։ Ըստ նրա մենք ականատես ենք եղել, թե ինչպես է իրավիճակը նման կետից դուրս եկել վերահսկողությունից, լարվել և դարձել անկառավարելի։ «Համանախագահների տարածաշրջան կատարած այցին հետևող այս լարվածությունը, զոհերը շփման գծում ցույց են տալիս, որ ներկայիս բանակցային օրակարգը չի վայելում կողմերից գոնե մեկի հավանությունը։ Հայկական կողմի որոշումն աննախադեպ էր, կա վտանգ, որ այս լարվածությունը կունենա շարունակություն, ուստի պնդում եմ, որ պետք է համանախագահները լրջորեն ուսումնասիրեն իրավիճակը և հասնեն լարվածության չեզոքացման։

Ավելին, իրավիճակը, որը ստեղծվել է, երկու կողմերին պարտադրում է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, դրանց մի մասն ընթացքի մեջ էր, պետք է պարզապես դրանց նոր թափ հաղորդել, և այսուհետ նման դեպքերը կլինեն ապացույցներով, ինչը հիմք կտա հասցեական հայտարարություններ անել համանախագահ երկրներին ամենաբարձր մակարդակով։ Իսկ այս իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, քանի որ կրկին բարձրանում է լայնածավալ գործողությունների վտանգը շփման գծում։ Այնինչ բավականին դրական ակնկալիքներ կային ամիսներ առաջ, և կարծես կողմերը գոհ էին բանակցային գործընթացի ընթացքից»,– ասաց Մաքֆարլեյնը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930