Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի բացման արարողությանը ներկա էր նաեւ Էլինա Դանիելյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի կանանց շախմատի առաջատարն ասաց, որ չի մասնակցելու հուշամրցաշարին, քանի որ Սանկտ-Պետերբուրգից արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշարի մասնակցելու հրավեր է ստացել եւ հունիսի 14-ին մեկնում է մրցավայր:
«Կազմակերպիչը պարֆյումերիայի մի ինչ-որ հայտնի ֆիրմա է, որն իմ տեղեկություններով այն ավանդական դարձնելու ծրագիր ունի»,-ասաց Էլինան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ