Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Ջուլիան Ասանժին արտահանձնելու խնդրանքով դիմել է Բրիտանիային

Հունիս 11,2019 11:35

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է Մեծ Բրիտանիային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը:

Ըստ թերթի՝ հարցումն ուղարկվել է հունիսի 6-ին: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև գործող պայմանագիրը ենթադրում է, որ արտահանձնման մասին հարցումը պետք է ուղարկել կասկածյալի ձերբակալությունից հետո՝ 60 օրվա ընթացքում:

ԱՄՆ-ում Ասանժին մեղադրանք է առաջադրված 18 կետով, այդ թվում լրտեսություն և դավադրություն՝ կառավարական համակարգիչները կոտրելու նպատակով: Wikileaks-ի հիմնադրին սպասվում է 175 տարվա ազատազրկում:

Ջուլիան Ասանժը ձերբակալվել էր ապրիլի 11-ին՝ ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Մինչ այդ պահը նա 7 տարի թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայի դատարանը նրան դատապարտեց 50 շաբաթ ազատազրկման՝ գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930