Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար. «Լրագրողները պետք է սովորեն, որ մեզ չպետք է համեմատեն նախկինների հետ». «Ժողովուրդ»

Հունիս 11,2019 11:27

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ՝պարզելու համար՝ արդյոք այդ պարտությունը իշխանությունների սխալի հետեւանքն է։

–Պարոն Սիմիդյան, այս պարտությունը տեղական իշխանությունների, թե՞ հենց իշխանությունների պարտությունն է. արդյոք ժողովուրդն այլեւս չի՞ վստահում Ձեր իշխանություններին։

–Գիտեք, համապետական ընտրությունները միշտ այլ տրամաբանությամբ են եղել, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ այլ տրամաբանությամբ։ Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններում մենք, օրինակ, Կապանում պարտվել ենք, հետո եղել է խորհրդարանական ընտրություն, մենք հաղթել ենք։ Ես կարծում եմ, որ սա պետք է ֆիքսել, դրանից այսպես ապոկալիպտիկ հետեւություններ չանել։ Այո, ընտրություններում մեր թեկնածուն շատ քիչ տարբերությամբ պարտություն է կրել, մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, կվերլուծենք, կքննարկենք, կհասկանանք, թե որտեղ էր մեր թերությունը, սխալը կամ խնդիրը։

-Դուք ինչպե՞ս եք գնահատում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պահվածքը ընտրությունների ժամանակ, ինչո՞ւ էր մարզպետն այդպես խուճապի մատնվել։ Ձեր կուսակցականի վարքը դո՞ւր է գալիս Ձեզ։

–Ի՞նչ պահվածք։

–Դուք չե՞ք նկատել իր ագրեսիվ պահվածքը թե՛ լրագրողների, թե՛ բոլորի նկատմամբ, ովքեր դրական էին արտահայտվում Վահագն Գեւորգյանի հասցեին. նույնիսկ արդեն համեմատում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին։ Չե՞ք պատրաստվում մարզպետին նկատողություն տալ իր վարքի համար։

–Կարծում եմ՝ իմ գործընկերները, իմ ընկերները, իմ թիմակիցները, այո, ապօրինությունների հանդեպ անհանդուրժող են, եւ դա վրդովմունք է առաջացնում, եւ կարծում եմ, որ սա յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է այդպես լինի։ Յուրաքանչյուր անօրինականություն պետք է նաեւ մարդկային վերաբերմունքի արժանանա, եւ մարզպետը ֆիքսել էր, որ որեւէ գործընթաց կա, որ օրենքի սահմաններից դուրս է, արտահայտում էր իր կարծիքը։

–Այսինքն՝ Աբովյանի փողոցներում շրջելը, ագրեսիվ վարքագիծ դրսեւորելը մարզպետի հիմնական «գո՞րծն» եք համարում, այլ գործառույթներ չունի՞ մարզպետը։ Նորմա՞լ է ՔՊ-ն գնահատում մարզպետի պահվածքը։

–Դա քաղաքացու անելիքն է, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի ապօրինություն տեսնելու դեպքում պետք է խոսի դրա մասին։ Ասեք՝ ինչն էր այդտեղ աննորմալ։ Ես չեմ կարծում, որ այդպես է, ես Ռոմանոս Պետրոսյանին ճանաչում եմ շատ վաղուց, պարկեշտ անձնավորություն է, եւ չգիտեմ, ապօրինություն ֆիքսելու դեպքում, հնարավոր է, էմոցիոնալ խոսք է ասվել։ Բայց նախկինների հետ համեմատություններ տանելը դա առիթ չի տալիս, լրագրողները պետք է սովորեն, որ մեզ չպետք է համեմատեն նախկինների հետ։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930