Լրահոս
Օրվա լրահոսը

«200 հազար դրամով հնարավոր է հուղարկավորություն կազմակերպել». փոխնախարար

Հունիս 11,2019 11:20

«Ասել, որ պետության կողմից քաղաքացու հուղարկավորության համար տրամադրվող 200 հազար դրամը սահմանված է մանրամասն հաշվարկի վրա, ճիշտ չի լինի, ազնիվ չեմ լինի, բայց դրանով որոշակի առումով հնարավոր է թաղման ծախսը լուծել, դա ակնհայտ է»,-ԱԺ-ում այսօր 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ արձագանքելով պատգամավորներից մեկի հարցադրմանը, թե 200 հազար դրամով հնարավո՞ր է հուղարկավորություն կազմակերպել:

«Կան կազմակերպություններ, որոնք այդ գումարը վերցնում են եւ կազմակերպում հուղարկավորությունը: Հետեւաբար, կարծում եմ, որ նվազագույն ծախսի համար այդ գումարը հարց է լուծում»,-համոզմունք հայտնեց փոխնախարարը:

Իսկ 200 հազար դրամն ավելացնելու մասին դիտարկմանն ի պատասխան նա ասաց. «Հարցին պետք է անդրադառնալ բյուջեի քննարկման ժամանակ»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե գերեզմանների համար հատկացվող հողատարածքները թանկ են, իսկ մի քանի տարի գերեզմանին չայցելելու դեպքում տարածքը վերավաճառվում է, Սմբատ Սաիյանն ասաց. «Խնդրին առաջին անգամ եմ առնչվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930