Կիրակի օրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Թատերական ինստիտուտում հանդիպել է բուհի ուսանողության հետ։ Նման պայմանավորվածություն ձեռք բերվեց այն բանից հետո, երբ թատերականի ուսանողները բոյկոտեցին ռեկտորի ընտրությունների արդյունքները, եւ նախարար Հարությունյանը խոստացավ ընդլայնված հանդիպում ունենալ ուսանողների հետ եւ լսել նրանց առարկություններն ընտրությունների եւ նորընտիր ռեկտորի առնչությամբ։
Ուսխորհրդի նախագահ Միլեն Բալդրյանն ասում է, որ նախարարի հետ հանդիպմանը քիչ ուսանողություն կար, պատճառը հանդիպումը կիրակի օրը տեղափոխելն էր, որովհետեւ ուսանողների մեծ մասը կիրակի օրերին աշխատում է, փորձերի մասնակցում, դրա համար շատերը ներկա չէին:
Ուսանողներն ընտրության օրը նախարարից պահանջում էին նոր ընտրություններ՝ այլընտրանքային նոր թեկնածուներով. նրանց այս պահանջին ինչպե՞ս է արձագանքել նախարարը, հնարավոր համարո՞ւմ է նոր ընտրություններ անցկացնելու պահանջը։ «Նոր ընտրությունների մասով ոչինչ չի ասել, միայն ասաց, որ, կանոնակարգի համաձայն, իրավասություն չունի արդեն կայացած ընտրությունները չեղարկել ու նոր ընտրություններ հայտարարել»,–ասաց Միլեն Բալդրյանն ու նշեց, որ հանդիպման ընթացքում ավելի շատ խոսք է գնացել ռեկտորի անձի մասին, որովհետեւ, ըստ նրա, ուսանողները վերապահումներ ունեն նրա հետ կապված եւ օրինակներ են բերել, թե ինչով են պայմանավորված այդ վերապահումները. «Ուսանողներն ավելի մանրամասն խոսեցին իրենց անձնական խնդիրներից, հարցեր են եղել կենցաղից, ներքին խոհանոցից մինչեւ կառավարում եւ կրթական համակարգի փոփոխություն։ Հանդիպման ընթացքում ուսանողությունը, ընդհանուր առմամբ, կարողացել է իր բողոքն ամբողջացնել ու ներկայացնել նախարարին»:
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում