Երեկ ուշ երեկոյան Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին հայտարարեց մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլ անցած դաշնակահարների անունները։ Այսպիսով՝ խաչատրյանական մրցույթի հաղթողի պատվի համար կպայքարեն Ճան Ճենյանը (Չինաստան), Միսո Գաոն (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան)։
Հունիսի 12-ին և 13-ին կկայանա մրցույթի եզրափակիչ փուլը։ Մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Երիտասարդ դաշնակահարները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
Կարդացեք նաև
«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ-ՄՐՑՈՒՅԹ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ