Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ե՞րբ են մեր «պահած» պետական չինովնիկներն աշխատավարձ ստանալու ոչ թե բուն գործի, այլ «ստատուս» գրելու համար. «Իրատես»

Հունիս 11,2019 09:46

Ինձ հետևյալ հարցն է հուզում` մինչև ե՞րբ են մեր «պահած» պետական չինովնիկներն աշխատավարձ ստանալու ոչ թե բուն գործի, այլ «ստատուս» գրելու համար: Վերջերս պաշտոնյաներից մեկը հարցազրույցի ընթացքում խոստովանեց, որ ես հարցին իրենից լավ եմ տիրապետում, հետևաբար, լավ կլինի` ինքս էլ ձևակերպեմ խնդիրը: Ես, իհարկե, լրջորեն են վերաբերվում իմ գործին, թեման ու խնդիրն ուսումնասիրում եմ բոլոր կողմերից, բայց ինչո՞վ են զբաղված նորօրյա կառավարիչները: Facebook-ում երկու տող պակաս կարող են գրել, երկու մեկնաբանության քիչ պատասխանել, հակահեղափոխական ու հեղափոխական ուժերի մասին քիչ հիշատակել, լրատվամիջոցներին չպիտակավորել, փոխարենը հարցերին ծանոթանալ ըստ էության ու սովորել չիմացածը:

Քանի կար, ասում էին` թողեք սովորենք, ինչի հետ հասարակությունը համակերպվեց ու մեծահոգաբար ժամանակ տվեց: Բայց ի՞նչ են անում նրանք, սովորու՞մ են: Խստագույնս կասկածում եմ նրանց «ուսումնատենչության վրա», գոնե հարցազրույցներից ու ելույթներից դա չի զգացվում:

Մյուս կողմից, իմքայլականները հաշվի չեն նստում այն իրողության հետ, որ կյանքը միայն Facebook-ը չէ, դրանից դուրս մարդիկ կան, ապրում են, մտորում են, քննադատում են, ջղայնանում և ուրախանում են:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930