Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին զսպվածություն դրսևորել». ՌԱԿ

Հունիս 10,2019 23:35

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում, հատկապես վերջին ամիսներին, ներհասարակական դիսկուրսներում ատելության թեմայի արծարծման կապակցությամբ։ Հայ հանրության շարունակական բաժանումը մերոնքականների և ուրիշների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների¸ սևերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների, արդեն հատել է վտանգավորության աստիճանը՝ սպառնալով թե՛ հայ ժողովրդի միասնությանը և թե՛ պետության անվտանգությանը։

Այս առումով հատկապես մտահոգիչ են նոր-նոր ձևավորվող քաղաքական ընդդիմության նկատմամբ չթաքցված բռնաճնշումերը, որոնք արտահայտվում են ներկա իշխանությունների հանդեպ յուրաքանչյուր քննադատությանը ատելությամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակույթի» ձևավորմամբ։

Մասնավորապես «Ադեկվատ» կոչվող քաղաքական շարժման անդամների հանդեպ շարունակական հետապնդումները, նրանց նկատմամբ բռնաճնշումների կոչերը, որոնք պարբերաբար հնչում են իշխանության եկած քաղաքական ուժի անդամների կողմից, վտանգավոր նախադեպեր են ստեղծում։ Հատկապես մտահոգիչ է առանց պատճառաբանության վերջիններիս շարունակական ձերբակալության փաստերը։

Չգնահատել այդ ամենն այլ կերպ՝ քան քաղաքական հետապնդում ու այլակարծության ճնշման փորձ¸ հնարավոր չէ։ Խորհուրդ ենք տալիս գործող իշխանություններին զսպվածություն դրսևորել և ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմության դեմ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից։

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930