Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, Համաշխարհային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի բացման արարողությունը:
Ներկաները ֆիլմ դիտեցին Կարեն Ասրյանի մասին: Կյանքին երիտասարդ տարիքում հրաժեշտ տված շախմատիստի մասին հուշեր պատմեցին ՀՇՖ 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, հուշամրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: Վերջինը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, ԱՄԷ-ի, Էստոնիայի եւ ՂԱզախստանի 94 մասնակիցների մեջ կա 13 գրոսմայստեր: Պարոն Վարդապետյանը մասնակիցներին ծանոթացրեց մրցաշարի կանոններին եւ հայտարարեց, որ առաջին տուրի մեկնարկը կտրվի վաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ