Մոսկվայում հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը անհայտ անձը հարձակում է գործել Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրության վրա, ջարդել տեխնիկան:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանությունը դեպքի առնչությամբ քննություն է անցկացնում:
«Սնոբի» գլխավոր խմբագիր Քսենիա Չուդինովան Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ իրենց հայտնի չեն գրասենյակի վրա հարձակման շարժառիթները:
Պարբերականի կայքում նշվում է, որ անհայտ անձը ներխուժել է շենք, կոտրել ապակե դուռը, դիտավորյալ կոտրել համակարգիչների սիստեմային բլոկերը և iMac մոնիտորները:
Կարդացեք նաև
Նշվում է, որ «Սնոբի» լրագրողների մի մասը ժամանակավորապես կաշխատեն Дождь հեռուստաալիքի գրասենյակում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ