Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ ջան, սրտիկդ ուտեմ»-ը արդեն էֆեկտ չի գործում». Աղասի Ենոքյան

Հունիս 10,2019 19:50

«Մեդիա դաշտը գնում է ավելի շատ սև ու սպիտակի բաժանման, առճակատման, մեր լրատվամիջոցները, ձեր լրատվամիջոցները բաժանման, և այն պայքարը, որ տեսնում ենք քաղաքականության մեջ, այդ այն ավելի վառ է արտահայտվում նաև ԶԼՄ-ներում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը:

Նա պնդեց՝ իշխանությունները, որոնք մեծ հաշվով օգտագործելով ֆեյսբուքի գործիքը, եկան իշխանության, հիմա ֆեյսբուքում թուլանում են ու մանրամասնեց. «Եթե ֆեյսբուքում նայում ենք լայքերի թիվը, ապա կարելի է նկատել, որ այն հասել է ինչ-որ մի կետի՝ անկախ քանի ֆեյքերի ֆաբրիկաներ են աշխատացնում թե′ պետական, թե′ մասնավոր, անկախ՝ պաշտոնական ստատուսչիները ինչպես են աշխատում, նրանք հասնում են հագեցման: Բովանդակությունը ֆեյքերի կամ ստատուսչիների ներկայացրած նյութերի մնում է նույնը: Ֆեյքին կարելի է ավոտմատի վրա դնել, որ 10-15 րոպեն մեկ վարչապետի լայֆի ժամանակ ասի՝ վարչապետ ջան, սրտիկդ ուտեմ, բայց դա արդեն էֆեկտ չի գործում, քանի որ մենք երբեք բովանդակային քննարկում չենք տեսնում նրանց կողմից: Ամբողջական անձնական հարձակումներ են, աղոթքներ կամ անեծքներ: Կոդային բառերը՝ ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն, հակեղափոխություն, չեն աշխատում»:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ հայհոյանքն էլ այլևս էֆեկտիվ չէ. «Այն ստատուսչիները, որոնք հայհոյանք էին գրում, նրանք էլ են փորձում փոխել բառապաշարը: Մենք տեսնում ենք, որ իշխանությանը ֆեյսբուքի կողմից տրվող օժանդակությունը գնալու է անկման, նրանց ժողովրդականությունը կսկսի նվազել»:

Աղասի Ենոքյանն այս ամենը դիտարկելով, կարծում է, որ իշխանությունները սլաքներն ուղղելու են մամուլի դեմ. «Նրանք ցանկանում են տոտալ վերահսկողություն իրականացնել ՀՀ-ում: Դատարաններն էին իրենց վերահսկողությունից դուրս, տեսանք՝ ինչ եղավ, Արցախն էր, տեսնում ենք՝ ինչ է կատարվում Արցախի և ՀՀ-ի իշխանությունների հարաբերություններում և մյուս բնագավառը մամուլն է: Մամուլի նկատմամբ փորձ է արվել լուրջ հարձակման՝ խաշի պատմությունը, գազի պատմությունը, բայց կարողացանք հարձակումներին դիմագրավել: Հիմա նոր հարձակում է նախապատրաստվում: Նույնիսկ հայտարարվել է՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե մի հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Ասում է՝ նախաձեռնությունն ուղղված է ատելության և չարիքի մթնոլորտի նվազեցմանը և այլն»:

Դառնալով անցումային արդարադատությանը՝ Աղասի Ենոքյանն ասաց. «Գոնե այս պահին այն երկու նպատակ է հետապնդում. Քոչարյանին նստացնելը, սեփականության վերաբաշխումը: Սեփականության վերաբաշխումն առաջին հերթին վերաբերում է ԶԼՄ-ներին: Հիշում եք՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ չունեն վերահսկողություն հեռուստաընկերությունների նկատմամբ և այս ընթացքում ոչինչ չնախաձեռնեցին, որ հեռուստաընկերություններ ստեղծեն: Նրանք հույս ունեն, որ եղածները պարզապես կխլեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930