«Մանվել Գրիգորյանի քրեական գործով անօրինականությունները հասել են այն աստիճանի, որ դրանց մի մասը՝ հիվանդանոցի, կալանքների մասով գտնվում են ՄԻԵԴ-ի տիրույթում»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց՝ ամիսներ առաջ բարձրաձայնել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, երբ անձը գտնվում է բժշկական հսկման տակ, հետո հայտարարում են, որ կալանքը որպես այդպիսին անթույլատրելի է, բայց ի վերջո թողնելով այն, որ կալանքի հիմքերը բացակայում են:
Նա շեշտեց՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների թիվն արդեն պրոգրեսիվ աճում է, և նա այս պահին ունի մոտ երեսուն հիվանդություն. «Հետևությունս այն է, որ երկու տարբերություն կա. կամ բարձրագույն իշխանության կողմից ուղղակի տոտալ ցուցում կա, որ անձին խոշտանգելով հաշվեհարդարի ենթարկել, կամ պետական, լիազոր մարմինների անօրինականությունների հետ կապված սխալ են զեկուցում բարձրագույն իշխանությանը»:
Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ անձը, որը գտնվում է պետության անմիջական հսկողության տակ, ունի պոզիտիվ պարտավորություն, որ անձը երաշխավորված լինի անկախ իր կարգավիճակից: Այնուհետև նշեց. «Բայց չգիտես՝ ինչու երկրում քաղաքացու իրավունքները պաշտպանելու հետ կապված անօրինականության դեպքում, բարձրաձայնում են ոչ թե այդ մարմինները, այլ պետական լիազոր մարմինները: Նրանք գտնվում են անգործության վիճակում»:
Կարդացեք նաև
Պաշտպանն ամփոփեց. «Երկրում որոշ գործերով տեղի են ունենում անօրինականություններ, և տասնյակից ավելի պետական հիմնարկներ, որոնք իրավասություն ունեն իրավական գնահատական տալու, դա չեն անում, և ցավոք, դրա մասին բարձրաձայնում է միայն իրավապաշտպանը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ