Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նախկինում կատարած համատեղ աշխատանքների հարուստ փորձը և մտքեր փոխանակեցին ոստիկանության, իրավապահ համակարգի և հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում հնարավոր համագործակցության շուրջ:
Անդրադարձ եղավ բռնության, բռնության քարոզի, քրեական մտածողության դեմ պայքարում անելիքներին և ժողովրդագրական վիճակի շուրջ տարվող աշխատանքներին ու համագործակցությանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրեց ՄԱԿ-ի ներքին բարեփոխումների փաթեթի մանրամասները և Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի մի մասի գրանցած արդյունքները:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ ընդգծվեց երկկողմ սերտ համագործակցության հեռանկարայնությունն ու կարևորությունը:
ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ